Etihad ավիաընկերությունը, ԱՄԷ ազգային փոխադրողը, կդադարի իր ծառայությունների մատուցումը դեպի Երևան՝ իր ցանցի և 2015թ չվացուցակի վերաձևավորման շրջանակներում:
Թռիչքները Աբու Դաբիի և Երևանի միջև կշարունակեն իրականացվել՝ համաձայն սովորական չվացուցակի, շաբաթական չորս անգամ մինչև 2015թ սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով ամառվա համար տոմսեր ամրագրած ուղևորներին իրականացնել իրենց չվերթները Etihad ավիաընկերության հետ:
Etihad ավիաընկերության խոսնակը ասաց. «Անցյալ տարի ծառայության մատուցման մեկնարկից ի վեր, այն շատ լավ ընդունելություն է ստացել հայաստանյան հասարակության կողմից, և մեր հաճախորդները մեզ տրամադրում են շատ դրական կարծիքներ՝ ողջունելով Etihad-ի առաջարկած և մրցանակներ ստացած ծառայությունները: Մենք մշտապես վերանայում ենք մեր գործող չվացուցակները, որպեսզի կարողանանք օգտագործել մեր ինքնաթիռները համաձայն թռիչքային հոսքերի և բավարարենք շուկայի պահանջները: Մենք կշարունակենք գնահատել հնարավորությունները ապագայի համար: Մենք նաև կաշխատենք մեր տեղական անձնակազմի հետ, որոնց վրա ազդում է այս որոշումը, փորձելով նրանց համար աշխատանքի այլ հնարավորություններ մշակել Երևանում մեր տեղական գործընկերների մոտ, կամ Etihad ավիաընկերության գլոբալ ցանցի շրջանակներում:»
Etihad-ը ցավում է այն անհարմարությունների համար, որ իր ցանցի հետ կապված այս փոփոխությունը կարող է պատճառել: Մեր գործընկեր ճանապարհորդային գործակալությունների հետ միասին, մենք տեղյակ կպահենք մեր այն հյուրերին, որոնց վրա կանդրադառնա չվացուցակների այս փոփոխությունը և իրենց կառաջարկենք այլ թռիչքներ՝ իրենց ճանապահորդությունը իրականացնելու համար:
Կարդացեք նաև
Etihad ավիաընկերություն