Հաջորդ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի ԱՄՆ։ Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով Ամերիկայի այցից հետո նախատեսված է ԵՏՄ խորհրդի նիստին նախագահի մասնակցությունը. «Իսկ մայիսի 9-ին ներկա կգտնվի Մոսկվայում կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմի մեծ հաղթանակին նվիրված միջոցառմանը»:
Հարցին, թե ԱՄՆ-ում՝ ում հետ եւ ինչ հանդիպումներ է ունենալու նախագահը, պարոն Շարմազանովը չպատասխանեց, ասաց՝ այդ մասին սպասեք նախագահի մամուլի գրասենյակի հայտարարությանը:
ՀՀԿ ԳՄ նիստում այսօր ամփոփվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, մասնավորապես ապրիլի 22-23-ին Երեւանում տեղի ունեցած գլոբալ ֆորումի աշխատանքները, քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր, անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումներին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ