Լրահոս
Օրվա լրահոսը

Կիվիրյանը եւս մի վարչական տույժ ստացավ

Ապրիլ 30,2015 19:30

Վարչական դատարանն այսօր բավարարեց ոստիկանության հայցն ընդդեմ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի: Դատարանի որոշմամբ Կիվիրյանը վարչական պատասխանատվության ենթարկվեց` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Սա արդեն 4-րդ վճիռն էր ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի, իսկ  դատական նիստից հետո նա կրկնեց իր ավանդական դարձած նախադասությունը` Հայաստանում անկախ դատական համակարգ գոյություն չունի, դատարանները պատվեր են իրականացնում իր դեմ.

«Որեւէ այլ վճիռ սպասելն անօգուտ էր, սա հերթական վճիռն էր իմ դեմ, եւ վստահ եմ, որ միտումը շարունակվելու է»:

Արգիշտի Կիվիրյանն այս  վճիռն էլ է բողոքարկելու նախ Վերաքննիչ դատարանում ու հայաստանյան դատական ատյաններից հետո արդարադատություն կփնտրի մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հիշեցնենք, որ այսօրվա վարչական գործը վերաբերում էր 2013 թվականի օգոստոսի մեկին տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ Կիվիրյանի գործողություններին: Նա փորձում էր քաղաքապետարանի դիմաց նստացույց անող քաղաքացիական ակտիվիստների համար վրան տեղադրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930