Կոտայքի նախկին մարզպետ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի մարզպետի պաշտոնը լքելու կապակցությամբ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր տվել:
«Առավոտը» գրել էր , որ նրա հեռանալու առիթով ընդմիջման ժամին մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ներքին համաձայնությամբ, բուլկի են կերել, «մինի քեֆ են» արել, քանի որ դժգոհ են եղել նրա աշխատանքից: Արամ Հարությունյանն «Առավոտին» ասել էր, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ինքը բոլոր աշխատակիցներին լավ է վերաբերվել:
Aravot.am-ն այսօր պարոն Հարությունյանից հետաքրքրվեց` այնուամենայնիվ, ինչո՞վ էր պայմանավորված մարզպետարանի աշխատակիցների ուրախությունը:
Պարոն Հարությունյանը մեր հարցին պատասխանելով` ասաց, որ ինքը մարզպետարանում լավ թիմ է ձեւավորել, քաղծառայողներին «պրեմյա» է տվել, մարտի 8- է կազմակերպել, ուստի դժվար թե նրա գնալով աշխատակիցներն ուրախանային:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Եթե այդպես լավ աշխատել են, ապա ինչո՞ւ պարոն Հարությունյանին ազատեցին մարզպետի աշխատանքից, այս հարցին էլ պարոն Հարությունյանն ասաց. «Մենք աշխատում ենք այն ոլորտում, որտեղ մեզ վստահում են: Ես էլ մտածում եմ, տեսնում եմ այդ լուծը քաշելու հնարավորություն ունե՞մ, համաձայնվում եմ»:
Իսկ թե ո՞ր լուծն է ավելի ծանր Հարությունյանի համար, պատասխանը` տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ