ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես դեռ երեկ հայտարարել էր, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա կալանքի տակ գտնվող նրա ընկերների տեսակցությունների արգելքը վերացրել էր:
Aravot.am-ի տեղեկություններով, բացառված չէ, որ այս օրերին կփոխվի նաեւ նրանց՝ հինգի խափանման միջոցը:
Խնդիրն այն է, որ դատարանը տվել է երկու ամիս ժամկետով կալանքը, որպես խափանման միջոց, իսկ կալանքից կարող են ազատվել կամ դատական ակտի վերանայման արդյունքում, կամ՝ դատախազի որոշմամբ: Իսկ ո՞րը ավելի արագ կլինի:
Ի դեպ, այս գործի շրջանակներում, անհրաժեշտ քննչական գործողություններն արվել են, ու մեր տեղեկություններով, նրանց ազատության մեջ գտնվելը չի խոչընդոտի քննությանը:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ