Ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի մարզիչ Ֆրեդի Ռոուչը մայիսի 2-ին Լաս-Վեգասում կայանալիք «դարի մենամարտից» մի քանի օր առաջ սկսել է կասկածել, որ ամերիկացի Ֆլոյդ Մեդվեյզերը վերջին պահին կարող է հրաժարվել մարտից:
«Ինձ, իրոք, հետաքրքիր է. Ֆլոյդը կներկայանա՞ մարտին: Նա չափից ավելի լուռ է ու զուսպ: Չեմ կարծում, թե նա վախենում է: Բայց ինձ թվում է, թե նա այս մարտը չի ուզում: Մեդվեյդերին պարտադրել են համաձայնել այս մենամարտին, իսկ նա սովոր է ինքն ընտրել մրցակցին», – BoxingScene-ին ասել է Ֆրեդի Ռոուչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի