Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միրումյանը չի ասում, թե ում են ստվերից հանել (Տեսանյութ)

Ապրիլ 30,2015 17:46

Ի՞նչ մակարդակի վրա են բյուջեի եկամուտները. այսօր կառավարության նիստից հետո ֆինանսների փոխնախարարից հետաքրքրվեցին լրագրողները: Փոխնախարար Վախթանգ Միրումյանն արագ ու կարճ դասախոսություն կարդաց, թե ինչ գործոններ են ազդում բյուջեի եկամուտների վրա` դրանք տնտեսական աճի տեմպերն են, օրենսդրական փոփոխություններն են եւ այլն:

Օրինակ` այս տարվա առաջին եռամսյակում բյուջեի եկամուտների վրա ազդել են, ըստ Միրումյանի, նվազագույն շահութահարկի համակարգի վերացումը. սա հանգեցրեց նրան, որ բյուջեի եկամուտների էական նվազումներ եղան:

Փոխնախարարի ներկայացմամբ` տնտեսական ակտիվությունը խթանելու համար անցյալ տարի մի շարք օրենսդրական նախաձեռնություններ կատարեցին, որոնք անմիջական եկամտային հետեւանքներ ունեցան. «Մասնավորապես հունվարի 1-ից գործում է ավելացված արժեքի հարկի հաշվանցման մեխանիզմը, ինչը նշանակում է, որ արդեն էական չէ մինչեւ 100 միլիոն շրջանառություն ունեցող սուբյեկտն օրինակ իր մատակարարին վճարում է ավելացված արժեքի հարկի հաշվանցումը, այսինքն` հարկի պակասեցում անում է, թե` ոչ: Նախկինում ավելացված արժեքի հարկ վճարողը, որպեսզի կարողանար հարկը պակասեցներ, ինքը պետք է իր մատակարարին վճարած լիներ: Քանի դեռ փողը չէր տալիս, ինքը չէր կարողանում այն պակասեցնել, իսկ հիմա առանց փողը վճարելու կարող է. սա ուղղակիորեն ազդեցություն ունի բյուջեի եկամուտների վրա»:

Մանրամասն` տեսանյութում

Հարցին էլ` շուտով կլրանա վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ստվերի դեմ պայքարի մեկ տարին, այս ընթացքում որքա՞ն է կրճատվել ստվերը, ո՞ր սուբյեկտին են ստվերից հանել, պարոն Միրումյանն ասաց, որ հուլիսի 1-ից սկսած միջոցառումների արդյունքում շրջանառությունների էական աճ են գրանցել. մասնավորապես` փաստաթղթաշրջանառության դեմ պայքարի արդյունքում անցյալ տարվա առաջին 3 ամիսներին շուրջ 217 միլիարդ

դրամ շրջանառությունների ավել հայտարարագրում է եղել, եւ դրա արդյունքում 17.9 միլիարդ դրամով ավելացել են հարկային եկամուտները. «Իհարկե, այս գործընթացը շարունակվում է, տարեկան կտրվածքով ցուցանիշները չունեմ, բայց դրանք հասանելի կդարձնենք հասարակությանը»:

Լրագրողները խնդրեցին Միրումյանին անուններ հրապարակի, թե` ովքեր են ստվերից դուրս եկել, ինչին ի պատասխան փոխնախարարն ասաց. «Կարո՞ղ է 217 միլիարդով ավելանա շրջանառությունը ու որեւէ մեկը ստվերից դուրս չգա: Ինչո՞ւ եք ուզում անձնավորենք կամ անվանական նշենք: Բոլորը, վերցրեք 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը ու հատ-հատ նայեք»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930