Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Պանֆիլովա. «Տարածաշրջանում կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից վիճակը չի վատանում, բայց նաեւ այն չի լավանում»

Ապրիլ 30,2015 17:25

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության նախագահ Ելենա Պանֆիլովան ապրիլի 30-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստանի» հրապարակած Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատումը 2014 զեկույցի ընթացքում կարեւորեց այն հանգամանքը, որ հետազոտությունը երրորդն է:

«Առանձին հետազոտությունը շատ քիչ բան է տալիս: Առանձին հետազոտությունը ընդամենը Polaroid-ի նկար է, որը մեզ հնարավորություն է տալիս տեսնել ինչ-որ պատկեր առանց որեւէ պատկերացման, թե ինչ կլինի հետագայում: Իրականում, ամենակարեւորը այդ հետազոտությունների վերջում է՝ առաջարկությունները, որոնք տրվել են նախորդ հետազոտությունների ընթացքում, մեկ այլ երկրում»,- ասաց նա:

Ելենա Պանֆիլովան նշեց, որ տարածաշրջանում մի երեւույթ է նկատվում, երբ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից վիճակը չի վատանում, բայց նաեւ այն չի լավանում. «Այսինքն՝ մենք մնացել ենք ինչ-որ սառցե դարաշրջանում, երբ մենք նոր օրենքներ ունենք: Մեր տարածաշրջանում թղթի վրա մենք բոլորս միջազգային կոնվենցիայի անդամներ ենք, մենք օրենքներ ենք ընդունում: Թղթի վրա ամեն ինչ հրաշալի է, բայց երբ մարդկանց հետ ես խոսում, հետազոտություններ ես անում պարզվում է, որ առաջընթացը այնպիսին չէ, ինչպես օրենք ընդունելու փուլում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930