Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթղթերով Մաքսիմ Հակոբյանի «Գյուղարտ» սպանդանոց բրուցելոզով հիվանդ ոչ մի կենդանի չի մտել (Տեսանյութ)

Ապրիլ 30,2015 17:23

«Գյուղարտ» ընկերության սպանդանոցում, որը պատկանում է Քաջարանի պղնձամոլիբդենային նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, արձանագրված բրուցելոզի դեպքերի առնչությամբ քրգործ էր հարուցվել: Այսօր  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ծառայությունում հրավիրած ասուլիսում ասաց, որ Քննչական կոմիտեն կբացահայտի, թե ովքեր են իրականում մեղավոր եղել:

Մինչ այդ, պարոն Մկրտչյանը կարծում է, որ սպանդանոցի աշխատակիցները վարակվել են կենսաանվտանգության կանոնները չապահովելու պատճառով:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Կապանի «Գյուղարտ» ընկերության թվով 18 կենդանի հիվանդացել է բրուցելոզ հիվանդությամբ, որն ախտորոշվել է վերջիններիս արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքներով:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ սպանդանոց մուտք գործած բոլոր կենդանիները եղել են առողջ, ինչի մասին հավաստում են Հովհաննես Մկրտչյանի ձեռքի տակ եղած փաստաթղթերը: Այսինքն` տեսչության պետի պարզաբանմամբ` քանի կենդանի մտել է սպանդանոց, այդքան առկա է փաստաթուղթ, որոնցում նշված է կենդանու առողջական վիճակի մասին տվյալներ:
Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթերը չեն արտացոլում իրական պատկերը եւ որ փաստաթուղթ տվող մարմինը հնարավոր է գրի` առողջ,

ասուլիսի մյուս բանախոս, նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանն ասաց` ցուցված է, որ բրուցելոզով հիվանդ կենդանին պետք է մորթվի հենց սպանդանոցում, եւ այդ պատճառով իմաստ չունի, որ փաստաթղթում կեղծվի կենդանու առողջական վիճակի մասին տեղեկությունը: Հովհաննես Մկրտչյանի պարզաբանումները` տեսանյութում

Երկու մասնագետն էլ վստահեցրին, որ եթե մորթի ժամանակ պատշաճ ապահովվի

կենսաանվտանգության կանոնները, մարդիկ չեն վարակվի եւ, բացի այդ, բրուցելոզով հիվանդ անասունի միսը հենց ենթարկվում է ջերմային մշակման, հարուցիչը հեշտ մահանում է եւ այլեւս վտանգ չի ներկայացնում:

Տեսչության պետը քաղաքացիներին հորդորում է խուսափել բակերում վաճառվող կաթնամթերքից, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ կաթնամթերքը հիվանդ կենդանունը չէ:

Հարցին, թե ինչու է տեսչությունն ուշ արձագանքել խնդրին, արդյոք Մաքսիմ Հակոբյանո՞վ է պայմանավորված, պարոն Մկրտչյանն ասաց, որ բրուցելոզի մասին ահազանգը հենց ստացել են` արձագանքել են:

Այն հարցին էլ, թե «Գյուղարտ» սպանդանոցը միջազգային չափանիշներին համապատասխան է, ինչո՞ւ են նման դեպքեր արձանագրվել, Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ միջազգային չափանիշները վերաբերում են տեխնիկական պայմաններին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930