Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ». Քաղաքացիական հասարակությունը եւ լրատվամիջոցները հիմնարար բարեփոխումների կարիք ունեն

Ապրիլ 30,2015 17:12

«Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունն ապրիլի 30-ին հրապարակել է Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014 թվականի զեկույցը: Զեկույցն արդեն երրորդ անգամ է լույս տեսնում:

Զեկույցի հիմնական հետեւություններն են, որ ի հեճուկս բավարար չափով ձեւավորված հակակոռուպցիոն օրենսդրության, առկա է լուրջ թերացում դրա արդյունավետ իրականացման մեջ: Ըստ զեկույցի՝ դատական համակարգն ընկալվում է կոռումպացված եւ ոչ ազատ իշխանությունների ազդեցությունից եւ կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը մնում է շատ ցածր մակարդակի վրա:

Կազմակերպությունը հետեւություն է արել, որ քաղաքացիական հասարակությունը եւ ԶԼՄ-ները մնում են ամենից թույլ հակակոռուպցիոն վերահսկիչ դերակատարում ունեցող ոչ պետական կառույցները: «Թրանսփարենսի ինթերնեշնլը» համարում է, որ քաղաքացիական հասարակությունը եւ լրատվամիջոցները հիմնարար բարեփոխումների կարիք ունեն, որպեսզի դառնան Հայաստանի օրինավորության ազգային համակարգի արդյունավետ սյուներ:

Կազմակերպությունն առաջարկում է իրականություն դարձնել բիզնեսի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջեւ տարանջատումը, ուժեղացնել կոռուպցիոն հանցագործությունների հետապնդումը եւ Վերահսկիչ պալատը դարձնել ավելի անկախ՝ դիտարկելով նրա անդամներին սահմանադրական անձեռնմխելիություն տրամադրելու հարցը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտը Հայաստանում ամենաարդյունավետն է օգտագործում իր ներուժը՝ նպատակ ունենալով կանխել կոռուպցիոն երեւույթները Հայաստանում. «Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում լճացում է ստեղծվել: Մեր ուսումնասիրության նպատակն է ոչ թե պարզել, թե այս կամ այն հաստատությունը ինչքան է կոռումպացված, այլ՝ տվյալ հաստատությունը ինչքան ներուժ ունի կոռուպցիան կանխարգելելու համար: Ուսումնասիրության արդյունքներով այդպիսի ներուժ կա այն պետական ինստիտուտների մոտ, որոնք բավականին անկախ են եւ բավարար ռեսուրս ունեն, ինչպիսին է, օրինակ, նախագահի ինստիտուտը եւ գործադիր իշխանությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930