Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

1 ամիս ժամանակ` դեղերն ու կոսմետիկան դրոշմապիտակավորելու համար

Ապրիլ 30,2015 17:02

Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ օրակարգում էր ներառվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է որոշ ապրանքների դրոշմապիտակավորմանը:

Այսօր կառավարության նիստից հետո ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը մանրամասներ ներկայացրեց որոշման մասին: Փոխնախարարի փոխանցմամբ` կոսմետիկ պարագաների, օծանելիքի, պատվաստանյութերի եւ դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը մեկ ամսով հետաձգվեց. այսօր վերջին օրն էր, որ վաճառողները կարող էին առանց դրոշմապիտակի նշված ապրանքները վաճառել:

«Չնայած այն հանգամանքին, որ տնտեսվարողները ավելի քան 6 ամիս ժամանակ ունեին պլանավորելու իրենց տնտեսական, ձեռնարկատիրական գործունեությունը, այնուամենայնիվ, դեռեւս կան վերավաճառք իրականացնող փոքր եւ միջին ձեռնարկատերեր, որոնք չեն հասցրել իրացնել ապրանքները: Այսօրվա նախագիծը նպատակ ուներ մեկ ամսով հետաձգել առանց պիտակի վաճառքը: Այդ ընթացքում կառավարության կողմից կմշակվի համապատասխան ընթացակարգ, որը բոլոր նման դեպքերում, երբ ժամանակն ավարտվի եւ կունենան ապրանքային մնացորդներ`առանց պիտակի, հնարավորություն կունենան համապատասխան մեխանիզմով կատարելու չիրացված ապրանքների վերադրոշմավորում»,-ասաց Միրումյանը:

Նրա խոսքերով` վերավաճառողները կարող են ապրանքը վերադարձնել արտադրողին կամ ներմուծողին, վերջիններս էլ վերադրոշմապիտակավորեն այդ ապրանքներն ու նորից վերադարձնեն վաճառք իրականացնողներին:

Նախագիծն ընդգրկվելու է Ազգային ժողովի մայիսի 5-ին գումարվելիք արտահերթ նիստի օրակարգում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930