Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին. «Ազատություն» ռադիոկայան

Ապրիլ 30,2015 16:43

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակ է ուղղել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում մտահոգություն է հայտնում «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման հինգ անդամներին առաջադրված մեղադրանքների և նրանց նախնական կալանքի ենթարկելու կապակցությամբ, և դատախազությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել վերջիններիս իրավունքների վերականգնման ուղղությամբ:

«Human Rights Watch-ը մտահոգված է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հետապնդվում են իրենց խաղաղ քաղաքական հայացքների համար: Նրանց առաջադրված մեղադրանքներով խախտվում է մտքի և ազատ արտահայտվելու իրավունքը: Այն պաշտպանված է քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, որին միացել է նաև Հայաստանը», – ասված է նամակում:

Human Rights Watch-ը նշում է, որ կալանքը պետք է դիտարկել, որպես խափանման վերջին միջոց, մինչդեռ ընդդիմադիր ակտիվիստները անմիջապես ձերբակալվել են, և նրանց մոտից առգրավվել են անգամ դրոշները։

Ռուզան Գիշյան

 

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930