Քիչ առաջ տեղի ունեցավ Շենգավիթի ԲՀԿ տարածքային կառույցի նիստը եւ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով`
ԲՀԿ Երեւանի ավագանու անդամ Սամվել Շառոյանը, որը դիմում էր գրել Երեւանի ավագանու կազմից դուրս գալու համար, հեռացվեց կուսակցությունից:
«Կուսակցությունից հեռացվեց, որովհետեւ չի կարող կուսակցությունում մնալ մեկը, որ դուրս է գալիս ավագանու խմբակցությունից, այսինքն՝ չի կիսում «Բարգավաճ Հայաստանի» տեսակետներն ու դիրքորոշումը: Պարոն Շառոյանը, կարծում եմ, ճիշտ կլինի իր տեղը գտնի այն կուսակցությունում, որի գաղափարներն ու տեսակետները կիսում է»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: