Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերդինանտ Առաքելյանը 100-ամյակի միջոցառումների մասին. «Եթե կարող էին այսպես կազմակերպել, ինչո՞ւ չէին անում մինչ այժմ»

Ապրիլ 30,2015 16:30

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ու քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն այսօր՝ ապրիլի 30-ին, «Հայելի» ակումբում անդրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու հետագա անելիքներին:

Ֆերդինանտ Առաքելյանը հիշատակման միջոցառումների անցկացումը հրաշալի որակեց, միայն թե տարակուսանք հայտնեց. «Եթե կարող էին այսպես կազմակերպել, ինչո՞ւ չէին անում մինչ այժմ»:

Հաղթանակ Շահումյանն էլ կարծիք հայտնեց, որ այդ միջոցառումները երկիրը աշխարհին պատշաճ ներկայացնելու հնարավորություն էին: Գեղանկարիչը տպավորված է հատկապես ժողովրդի միասնականությունից ու կարեւոր պահերին բռունցքված լինելուց:

Ֆերդինանտ Առաքելյանի խոսքերով էլ, մեր ազգային հարստությունը լավագույնս գնահատել է Հռոմի Պապը: «Մենք Հռոմի Պապին չխնդրեցինք այդպիսի շնորհներ տալ: Նա արեց իր նախաձեռնությամբ»,- նշեց քանդակագործը:

Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցվել էր պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նա նաեւ միջազգային հանրությանը կոչ էր արել`անվերապահորեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930