Հատուկ քննչական ծառայությունը կրկին որոշել է՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը եւ որոշել՝ գործով վարույթը կարճել՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Քննիչը եզրակացրել է.
«Կ.Հայրապետյանի արարքում բացակայում են Մարինե Խաչատրյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաեւ վերջինիս գույքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 185-րդ եւ 186-րդ հոդվածների 1-ին մասերով եւ 309-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերը»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ