Պատկերացրեք՝ ձեր մի ձեռքում սմարթֆոն է, մյուսում՝ օրինակ՝ Առնո Բաբաջանյանի մասին գիրք, եւ սմարթֆոնը գրքի վրա պահելիս հնչում է մեծ երաժշտի գործերից մեկը, կամ ձեր առջեւ դրված խոհարարական գրքի միջից դուրս է գալիս ճանաչված մի խոհարար եւ բացատրում ձեզ բաղադրատոմսի նրբությունները: Իրականում պատկերացնելու եւ զարմանալու ոչինչ չկա. նանոտեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները այլեւս նաեւ մեր իրականությունում են:
«Անտարես» մեդիա հոլդինգը «Արուպա» ընկերության հետ համատեղ նախաձեռնել են «Լրացված իրականություն» հնարքների մի նախագիծ, որի շնորհիվ թղթե գրքերն էլ կունենան այն ամենը, ինչից մինչ այժմ զրկված էին: Aravot.am-ի հետ զրույցում «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ նախագծի առաջին ծնունդը դինոզավրերի մասին պատմող գիրքն է, որն արժանացել է դրսի մասնագետների բարձր գնահատականներին: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ այսպես նրանք փորձում են ապացուցել, որ թղթե գիրքը երբեք չի հնանում.
«Այո, դու կարող ես ցանկացած ձայն, երաժշտություն, աղմուկ ավելացնել գրքին: Այն հատկանիշները, որը մինչեւ այժմ գիրքը չուներ, ձեռք է բերում: Հիմա ասում են, որ երիտասարդները գիրք չեն կարդում, մահանա ունեն գիրք չկարդալու, ուզում են՝ ժամանակակից երեւալ, սակայն այսուհետեւ շնորհիվ «լրացված իրականության» հնարքների, երիտասարդներից չի լինի մեկը, որ կասի, թե թղթե գիրքը ժամանակակից չէ»:
Նախագծի եւ «Լրացված իրականություն» հնարքներով գրքերի մասին ամբողջ խոսակցությունը տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ