Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդական խումբը «Նուբարաշեն» -ում հանդիպել է Գևորգ Սաֆարյանին

Ապրիլ 30,2015 16:08

2015 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ընթացքում հանդիպել է նաև Գևորգ Սաֆարյանին: Գևորգ Սաֆարյանը այցելության պահին հացադուլից դուրս էր եկել և տեղափոխվել էր նոր խուց։ Խցում Գ․ Սաֆարյանը գտնվում էր մենակ (առկա էին 4 մահճակալներ), խցի պայմանները բարվոք էին։ Սաֆարյանի առողջական վիճակը իր գնահատմամբ բավարար է: Գ. Սաֆարյանի նոր խցային պայմաններն առավել բարենպաստ են քան նախկինում: Գ. Սաֆարյանը ներկայիս դրությամբ գտնվում է ՔԿՀ-ի բժշկական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների անձնակազմի հսկողության տակ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 14, 16 և 21-ին դիտորդական Խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ այցելությունների ընթացքում հանդիպել է Գևորգ Սաֆարյանի հետ և արձանագրել նրա պահման պայմանները ։

Ապրիլի 14-ին կատարված այցելության ընթացքում դիտորդները արձանագրել էին, որ Գ. Սաֆարյանի պահման պայմանների հետ կապված առկա են խնդիրներ՝ մասնավորապես խցակիցների հետ համատեղելիության հետ կապված: Նշենք նաև, որ 68 խցում (որտեղ պահվում էր Գ. Սաֆարյանը) առկա էր 8 մահճակալ և 1 բազմոց, իսկ խցում պահվում էր 15 անձ։ Դիտորդական Խումբը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը ներկայացրեց իր մտահոգությունը այդ փաստի առթիվ: :

2015 թվականի ապրիլի 16-ից Գ. Սաֆարյանը հայտարարեց հացադուլ` իր դեմ հարուցված քրեական գործի հետ չհամաձայնվելու պատճառով։ Դիտորդական Խմբի անդամները «Նուբարաշեն» ՔԿՀ կրկին այցելություն կատարելու ընթացքում հանդիպեցին Գ․Սաֆարյանի հետ դիտարկելու նրա պահման պայմանները։ Գ. Սաֆարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս չնշեց, թե որքան ժամանակ է ցանկանում մնալ հացադուլում: Հացադուլավորների խցում նա գտնվում էր 5 այլ հացադուլավոր կալանավորների հետ (խցում առկա էր 6 մահճակալ):

2015 թվականի ապրիլի 21-ին դիտորդական Խումբը կրկին այցելություն կատարեց «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այցելության պահին Գ. Սաֆարյանը գտնվում էր հացադուլավորների խցում։ Նա որևէ բողոք չներկայացրեց խցային պայմաններից: Այցելության ընթացքում դիտորդական Խմբի անդամները զրուցեցին նաև մյուս ներկա հացադուլավորների հետ, որոնք գտնվում էին նույն խցում:

Հասարակական դիտորդական Խումբը արձանագրում է, որ Խմբի կողմից Գ.Սաֆարյանի պահման պայմանների վերաբերյալ ունեցած մտահոգությունների ուղղությամբ ՀՀ Արդարադատության նախարարությունը և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն կատարել են անհրաժեշտ գործողությունները և միջոցառումները, որը կարևոր օրինակ է համագործակցության տեսակետից:

Ցանկանում ենք նշել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շարունակում է արդի մնալ գերբնակեցվածության խնդիրը, որի մասին Խումբը բազմիցս բարձրաձայնել է: 2015թ. ապրիլի 29-ի դրությամբ՝ այցելության պահին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  գտնվում էին 1000 ազատազրկված անձ (որոնցից 800-ից ավելին կալանավորված անձիք են), սակայն, ըստ լրակազմի այն նախատեսված է 840 ազատազրկված անձանց համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ դիտորդական Խումբը կշարունակի իր առաքելությունը ինչպես Գ. Սաֆարյանի, այնպես էլ այլ կալանավորված և դատապարտված անձանց պահման պայմանների վիճակի նկատմամբ հասարակական վերահսկողությունը:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական Խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930