Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծերացող ազգ» հասկացությունը նաեւ դրական որոշակի իմաստ է պարունակում

Ապրիլ 30,2015 16:10

Aravot.am-ը այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ավարտին ՀՀ ազգային վիճակագրության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանից հետաքրքրվեց, թե նրա բերած վիճակագրական տեղեկություններից կարելի՞ է ասել, որ մենք այսօր ծերացող ազգ ենք:

Ի պատասխան, Տիկին Կույումջյանը ասաց. «Նախորդ տարվա համեմատությամբ մահը հանրապետությունում նվազել է ու ոնց որ մենք դրա հաշվին այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով մնացինք անցած տարվա մակարդակի վրա: Երբ բնակչության թվաքանակում  մեծահասակների մասնաբաժինը ավելանում է, դա ծնելիության նվազման պատճառ է:

Բայց այստեղ մի բան կա, որի վրա մենք երբեւէ ուշադրություն չենք դարձնում: Ճիշտ է, ծնունդները քչանում են, բայց նաեւ կյանքի սպասվող տեւողության ավելացում կա: Մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, դրա համար է մեր մեծահասակ բնակչության մասնաբաժինն ավելանում: Դրանից են ավելի շատ անհանգստանում, որովհետեւ սոցիալական՝ առողջապահություն, կենսաթոշակներ, նպաստներ, եւ հազար ու մի այլ խնդիրներ կան: Բայց եթե մարդկային գործոնի տեսակետից ես նայում, լավ է, որ մարդիկ ավելի երկար են ապրում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930