Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբակցություններից միայն ՀՅԴ-ն է առաջարկներ ներկայացրել (Տեսանյութ) 

Ապրիլ 30,2015 15:43

«Ժառանգության» տեսակետը մնում է նույնը`այս ոչ լեգիտիմ անձն իրավունք չունի սահմանադրական բարեփոխումներ անել: Մենք չենք մասնակցում այս կեղծ գործընթացին, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը եւ գտնում ենք, որ սա ուղղակի նպատակ ունի`օգնել Սերժ Սարգսյանին`վերարտադրվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Zaruhi-Postanjyan-2

Հիշեցնենք, մինչեւ մայիսի 5-ը կուսակցությունները, խորհրդարանական խմբակցությունները պետք է առաջարկներ ներկայացնեին սահմանադրական փոփոխություններն իրականացնող հանձնաժողովին`ներկայացված հայեցակարգի վերաբերյալ: ՀԱԿ-ն ի սկզբանե բացառել էր այդ գործընթացում իր մասնակցությունը:

Հարցի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի այլ դիտարկումները տեսանյութում

ԲՀԿ-ն այսօր հայտարարեց, որ առաջարկներ չի ներկայացնելու:

Hegine_Bisharyan

Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ այս պահին չի կարող պատասխանել հարցին`ՕԵԿ-ն առաջարկներ ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ: Ասաց`դեռ չենք քննարկել, բայց դա չի նշանակում, որ չեն քննարկելու: Հնարավոր է առաջիկա օրերին հարցը քննարկեն ու հստակեցնեն դիրքորոշումը: «Երբ որոշենք`ինֆորմացիա կունենաք»,- ասաց նա:

Միակ խմբակցությունը, որը առաջարկներ է ներկայացրել ՀՅԴ-ն է

Vahram Bagdasaryan

Իշխող ՀՀԿ-ն նույնպես վերջնական կարծիք դեռ չի ձեւավորել: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ քննարկումների փուլում են: Իրենց առաջարկների վերջնական տարբերակը դեռ կներկայացնեն: ԲՀԿ-ի մոտեցումը`առաջարկներ ներկայացնելուց հրաժարվելը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը «դա էլ է կարծիք» համարում. «Բոլորը, կարծում եմ, իրենց կարծիքը կհայտնեն`մի մասը առաջարկների ձեւով, մի մասը բանավոր: Շտապել պետք չէ»: Հարցին`խորհրդարանական համակարգի անցնելը ՀՀԿ-ի հավանությանն արժանացե՞լ է, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմնականում, այո, հակվածությունը խորհրդարանական կառավարմանն անցումն է: Բայց մենք դեռ քննարկումների փուլում ենք, երբ վերջնական կարծիքը ձեւավորված կլինի, տեղեկատվություն կտանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930