Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեցին` ինչ փուլում են ՀՀ նախագահի հրահանգած Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ստուգումները, որեւէ խախտում հայտնաբերե՞լ են, ինչին ի պատասխան Միրումյանն ասաց` «Ընթացքի մեջ են, երբ ավարտվեն, դուք կտեղեկանաք»:
Պարոն Միրումյանն ասաց, որ կան օրենսդրությամբ սահմանված ժամկետներ եւ դեպքեր, որոնց համաձայն պետք է ավարտվեն այդ ստուգումները. «Մասնավորապես անգամ դեպքեր են լինում, որ կասեցվում են ստուգումները, եթե որեւէ կազմակերպություն օտարերկրյա կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների մեջ է, հարցումներ են ուղարկվում, դրանք կարող են երկար ժամանակ տեւել»:
Հարցին էլ` քանի որ Ծառուկյանն այլեւս քաղաքականության մեջ չէ, հնարավո՞ր է չշարունակեն այդ ստուգումները, Միրումյանն ասաց` «Եթե ենթակա են ստուգումների, դրանք ստուգվում են»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի հարցին էլ` պետբյուջեից ֆինանսների նախարարությանը կապի ծառայություն մատուցելու համար ucom-ին շուրջ 102 միլիոն դրամ է փոխանցվել, այս ընկերությունը ֆինանսների նախարարի ազգականի անունով է, այս ի՞նչ հսկայական ծախսեր են, Միրումյանը վստահեցրեց, որ անհարկի ծախսեր չեն եղել:
Իսկ թե ինչո՞ւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեւական ժամանակ է չի ներկայանում կառավարության նիստերին, փոխնախարարն ասաց, որ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, վիրահատվել է:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ