Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ Սերժ Սարգսյանին. «Դե արի մի ասա՝ իյա, իրո՞ք, ո՞ւր ա բա» (Տեսանյութ)

Ապրիլ 30,2015 15:26

Այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկման ժամանակ խոսեց գազի չհիմնավորված բարձր գնի մասին: Նա ասաց. «Ուկրաինան մինչեւ 200 խմ գազ վառողին երկու անգամ ավելի էժան է գազ վաճառում, քան դրանից ավելի վառողին: Ճկուն քաղաքականություն է վարում: Այսինքն, աղքատը կարողանում է վառել, վճարել եւ դառնալ հաճախորդ, սպառող: Մեր էներգետիկ համակարգում բացարձակ չկա ռազմավարություն: Թանկացնում են՝ կորցնելով սպառողին: Վերջ, սա է ամբողջ հեքիաթը էներգետիկ համակարգի: Ռազմավարություն գոյություն չունի: Թանկացման մոլուցքը կործանելու է ամբողջ համակարգը: Տարեկան 50 հազար մարդ հրաժարվում է գազ վառելուց: Տարեկան 17 հազար ընտանիք: Սա՞ է մեր խնդիրը: Այս ձեւով աշխատելով՝ գազի համակարգը, էներգետիկ համակարգը ձեռքից կգնա, կպայթի: Չի կարող լինել համակարգ՝ առանց սպառողի: Կառավարության անփույթ, անմարդկային, անխնա վերաբերմունքը տեսեք ուր է հասել. բնակչի համար սակագնի մեջ 52 դոլարը կազմում է ԱԱՀ-ն: Իրենք ոչ միայն չեն ուզում համապատասխանաբար ԱԱՀ-ն պակասացնել, այլ մարժան դառնում է այսքան, ԱԱՀ-ն ավելանում է, չի ուզում ԱԱՀ-ից թեթեւացնել քաղաքացու այդ բեռը: ՌԴ-ն որ հայտարարում է, որ ՀՀ-ն 100 տոկոսով պետք է գազաֆիկացնել, ՌԴ-ն 63 տոկոս է գազաֆիկացված, այս ի՞նչ սովետական քաղաքականություն է, ներդրում անել, սակագին ավելացնել ու քաղաքացուց զրկվել: Ուկրաինան 85 տոկոս է գազաֆիկացված»:

Նա անդրադարձավ ՀԷՑ-ի խնդիրներին. «ՀԷՑ-ը վնասով է աշխատում՝ 9-10 մլրդ դրամ: Բայց երկու տարի է՝ 1.9 մլրդ դրամ բարեգործություն է արել: Ո՞վ է քեզ թույլ տվել քաղաքացու հաշվին տարին մինուսով դուրս գալ ու 1.4 մլրդ դրամ տարեկան բարեգործություն արել: Այ քեզ բա՜ն, հարսով փեսի՞ն ես լավություն անում, համակարգը պահի: Սնանկով նստելու ես մեր քաղաքացու ուսերին, ասես՝ ինձ էժան վաճառե՞ք, սա՞ է ձեր ռազմավարությունը: Նույնն էլ ատոմակայանի հետ է կապված: Ծրագիր չկա: Բա ՋԷԿ էիք սարքելու, ո՞ւր է այդ ծրագիրը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը եղավ՝ 2018-ին 2-րդ բլոկն աշխատելու էր: Դե արի մի ասա՝ իյա, իրո՞ք, ո՞ւր ա բա: 5 մլրդ դոլարի ծրագիր է բլոկի կառուցումը, ունե՞ք ֆինանսական ռեսուրս, չունեք, ո՞վ է պարտք տալու՝ չեն տալու»:

Ելույթի վերջում Արամ Մանուկյանը խորը հոգոց հանեց. «Ժողովուրդ, իրոք, ներվեր է պետք՝ դիմանալու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930