Այսօր « Բլից ինֆո» մամուլի ակումբում ՀՀ ազգային վիճակագրության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն ամփոփեց Հայաստանում 2015 թվականի ծնելիության եւ մահացության 1-ին եռամսյակի արդյունքները, որոնք ըստ նրա խոսքերի, արդեն տեղադրված պետք է լինեն իրենց www.armstat.am պաշտոնական կայքում:
Վիճակագրական թվերը մեծամասամբ սփոփիչ չէին: Համենայն դեպս, դրականը շատ չէր: Մասնավորապես, 2015 թվականի առաջին եռամսյակում կենդանի ծնունդը հանրապետությունում եղել է 9452՝ նախորդ տարվա 9637-ի դիմաց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ