Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մանուկյան. «Թուրք լրագրողներն արտասվել են Ցեղասպանության թանգարանում»

Ապրիլ 30,2015 14:59

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն այսօր՝ ապրիլի 30-ին  «Հայելի» ակումբում խոսեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում հյուրերի այցելությունների ու դրանց արձագանքների թեմայով: Նա  հայտնեց, որ ապրիլի 24-ից Հայոց ցեղասպանության թանգարանը բաց է բոլոր այցելուների համար:

Նա տպավորված էր 4 երկրների նախագահների՝ թանգարան այցելությամբ: Սուրեն Մանուկյանի խոսքով,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել են Մայիսյան հռչակագրից, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին  եւ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին հետաքրքրել է Մուսա Լեռան հատվածը, իսկ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին՝ Զմյուռնիայի հատվածը:

Ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրենի խոսքով, թանգարան այցելած թուրք լրագրողները «Որբերի սենյակի» հատվածում  նույնիսկ արտասվել են:

Ինչ վերաբերում է նախագահներին, նրանք 1 ժամ 40 րոպե են անցկացրել թանգարանում, որտեղ կա 50 խորագիր, ու յուրաքանչյուրի մոտ 2 րոպե մնալու պարագայում՝ մոտ երկու ժամ կանցկացնես թանգարանում:

Սուրեն Մանուկյանը հավելեց, որ մուտքը Ցեղասպանության թանգարան անվճար է, աշխատանքային ժամերն էլ՝ առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 18:00-ը: Նրա կարծիքով,  սակայն, ցածր տարիքի երեխաներին նպատակահարմար չէ թանգարան բերելը, քանի որ հոգեցունց ու ազդեցիկ նյութերը շատ են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930