Ամբաստանյալը բողոքեց եւ դատարանին հարցրեց, թե ինչո՞ւ է անիմաստ բերվում դատարան, ու դեռ ինչքան կտեւի սա. «Չորրորդ ամիսն է, այստեղ եմ: Արհեստական հետաձգման իմաստը որն է: Ու քանի տարի կտեւի այս ամենը»:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր չէին ներկայացել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Թադեւոս Ալեքսանյանը, վկաները, որոնց կրկին կուղարկվեն ծանուցագրեր, չգալու դեպքում, նրանց բերման կենթարկեն:
Դատական նիստը հետաձգեց եւ նշանակվեց մայիսի 22-ին:
Ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանը ստացել էր պատվեր՝ Արթուր Սաֆարյանին սպանելու համար:
Կարդացեք նաև
Երբ Արթուր Սաֆարյանն իջել է իր ավտոմեքենայից, Մովսես Ներսիսյանը կրակել եւ սպանել է նրան: Հետագայում, ըստ մեղադրական եզրակացության, Իսրայել Սարգսյանը անհանգստանալով, որ հայտնի կդառնա Արթուրի սպանությունը, որոշել է սպանել Մովսեսին, նրան փետրվարի 1-ին հրավիրել է մոթել, այնուհետեւ այնտեղ սպանել եւ հետագայում դիակը նետել: