Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Գազի գինը չի իջնի»

Ապրիլ 30,2015 13:48

Այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ գազային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձան «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի՝ Հայաստանին մատակարարվող բնական գազի սակագինը նվազեցնելու մասին հայտարարությանը:

Նշենք, որ Ալեքսեյ Միլլերը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Էներգետիկա» հաղորդման ժամանակ ասել էր, թե Հայաստան առաքվող ռուսական գազի գինն իջեցվելու է 165 դոլար` 1000 խմ-ի դիմաց:

Վարդան Այվազյանի համոզմամբ, գազի սակագինը բնավ էլ չի փոխվել, քանի որ դրա դիմաց դոլարով ենք վճարում, ու դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում սահմանին գնած 12 % էժանացված գազը փաստացի գնվում է նույն գնով:

Վարդան Բոստանջյանն էլ համոզված է,. որ եթե անգամ Ռուսաստանը Հայաստնին գազն անվճար տրամադրի, դարձյալ նախկին գնով էր այն վաճառվելու բնակչության վրա: Նրա ձեւակերպմամբ, պատճառն այն է, որ մեր երկրում պաշտոնական տվյալներով աղքատությունը 34 % է կազմում, ու ներկա պայմաններում ՀՀ դրամը չի կարողանում մրցակցել ավելի կայուն դիրքեր ունեցող այլ արժույթների հետ:

Վարդան Այվազյանը կարծում է, որ գազի գնի հետ կապված դեռ պետք է սպասել «Գազպրոմի» ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնավորումներին: Ըստ գազային ժամանակավոր հանձնաժողովի նախագահի, գազամատակարար կազմակերպությունները «մինուսով են աշխատել»: Պարոն Բոստանջյանը պնդում է, որ «մինուսով» աշխատածների շքեղ տները հակառակն են փաստում, ու շարքային քաղաքացուն մեկ բան է հուզում՝ ինքը օգտվելո՞ւ է գազի գնի էժանացումից:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930