Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը կհանդուրժե՞ր, որ Հոլոքոստը Հայոց ցեղասպանության նման անվանեին «զանգվածային սպանություն». Haaretz

Ապրիլ 30,2015 13:35

Չկա որեւէ քաղաքական կամ տնտեսական իրավիճակ, որի պատճառով Իսրայելը կամ ամբողջ աշխարհի հրեաները կընդունեին, որ որեւէ ազգ մերժեր Հոլոքոստը։ Նրանք կվիրավորվեին այդ հանգամանքից։ Իսրայելցիները դա կընկալեին որպես ժխտում, հավանություն հանցագործությանը կամ նույնիսկ կրկնություն։

Haaretz.com-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության նվիրված հոդվածում իսրայելցի պրոֆեսորներ Իսրայել Չարնին եւ Յաիր Աուրոնը նշել են, որ այս առումով հայերը հրեաներից չեն տարբերվում։ Նրանք վիրավորված են Իսրայելի կողմից Հոլոքոստի հանդեպ Հայոց ցեղասպանության «նվազեցումից»։

Հեղինակները նշում են, որ հայերն արդեն շատ տարիներ է՝ իրենց հայացքները մեծ հարգանքի խորը զգացումով ուղղել են Իսրայելին, մարդկանց, որոնք իրենց նման տառապել են հսկայական ցեղասպանության պատճառով։

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության մերժման պատմությունը, ըստ պրոֆեսորների, իրենց ցուցադրում է մանիպուլյատիվ, ինքնանպատակ եւ անպատվաբեր մարդկանց լույսի ներքո։

«Դա մեզ վախկոտներ է դարձնում, որոնք պաշտպանում են Թուրքիայի հետ երբեմնի բարեկամությունը եւ այժմ մուսուլմանական, թուրքալեզու Ադրբեջանի հետ հարաբերությունների մեծացման արդյունքում իրենք զոհաբերում են իրենց հիմնական սկզբունքը եւ ամբողջականությունը… Սա այն Իսրայե՞լն է, որ մենք ենք կարծում, կամ մենք ուզում ենք լինել»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930