Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ Արթուր Մկրտչյան) մի շարք հարցեր բողոքարկեց:
Օրինակ`նա նշեց, որ անհամաձայնություններ կան հեռախոսային ձայնագրություններում. մի դեպքում նշված է, գործի նյութերում ներկայացված է 26 թերթ ձայնագրության վերծանումներ, սակայն կցված է 16 թերթ, մեկ այլ դեպքում ներկայացվածից չորս թերթ է պակաս:
Դատախազ Կարեն Հարությունյանը պատճառաբանեց, թե գործի նյութերից անգամ մեկ զանգ չի բացակայում, իսկ թե ինչու է քննիչը սխալմամբ այլ թիվ գրել, իրեն պետք է հարցնել: Դատախազը ներկայացրեց նաև այդ ձայնագրությունների վերծանումները պարունակող կրիչներ:
Հայկ Ալումյանը միջնորդեց քննիչին հրավիրել դատարան հարցաքննելու: Միջնորդությունը մերժվեց, քանի որ մեկ այլ գործով՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող, բավարարվել է այդ միջնորդությունը, և քննիչները հրավիրվելու են դատարան: Ուստի դատարանը որոշեց հետաձգել նիստը, քանի որ դատական նիստը, որի ընթացքում քննիչները հարցաքննվելու են, տեղի է ունենալու մայիսի 13-ին: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը տեղի կունենա մայիսի 15-ին, ժամը 10.30-ին, երբ արդեն քննիչները մյուս դատարանում հարցաքննված կլինեն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ