Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի» գործով տուժողները ճանաչվեցին քաղհայցվորներ

Ապրիլ 30,2015 13:20

Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Ֆինանսական բուրգի» գործով մեղադրվող տարադրամի փոխանակման կետի նախկին աշխատակից Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարանը տուժողներ Գեւորգ Թադեւոսյանին, Արտակ Գալստյանին եւ Էդուարդ Ներսիսյանին ճանաչեց հայցվորներ, իսկ ամբաստանյալին՝ քաղաքացիական պատասխանող, բացատրելով կողմերի դատավարական իրավունքներն ու պարտականությունները:

Արտակ Գալստյանի ներկայացուցիչը հայտնեց, որ իրենց հայցի հիմքում ընկած են գույքային իրավունքներ, խնդրեց, որպեսզի դատարանը քննության չառնի հայցը, քանի որ իրենք քաղհայց կներկայացնեն:

Finansakan_burg_1 Finansakan_burg_3

Գեւորգ Թադեւոսյանի պահանջը՝ 13 մլն 530 հազար դրամ էր, որի դեմ չառարկեց ամբաստանյալը, ասելով, որ կվերականգնի անկախ ամեն ինչից: Երրորդ տուժողը բացակա էր, դատավորը ներկայացրեց նրա հայցապահանջը՝ 48 մլն 209 հազար 520 դրամ:

Հրապարակվեց Ասյա Գեւորգյանի միջնորդությունը, որը խնդրել էր, որ կալանքից հանվի Փափազյան 11 շենքի 60 բնակարանը, ինչին առարկեց Արտակ Գալստյանի ներկայացուցիչը, ասելով, թե այս բնակարանի նկատմամբ նշանակված կա նախնական դատական նիստ  եւ հնարավոր է, որ դատական ակտի ժամանակ նոր երեւան եկած հանգամանք ի հայտ գա, իսկ դատախազ Արթուր Երիցյանը կողմ էր, որ կալանքը հանվի: Կողմ էր նաեւ ամբաստանյալը:

Այս գործով  փոխարժեքների հաշվարկը մեկ անգամ եւս ճշտելու համար ժամկետ խնդրեց դատախազը  եւ հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ «Ֆինանսական բուրգ» անվանումն էր ստացել այս գործը նրա համար, որ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ Արթուր Անդրեասյանի տարադրամի փոխանակման կետում մեծ գումարներ էին շրջանառության մեջ դրել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930