Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Սուրիկ Խաչատրյանին դատարան չեն կանչում, քանի որ նա քնած է եղել և ոչնչից տեղյակ չէ»

Ապրիլ 30,2015 13:19

«Սուրիկ Խաչատրյանի` դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդությունը դատարանը մերժեց, քանի որ դատարանն ասում է, թե նա քնած է եղել, ոչնչից  տեղյակ չի եղել, հետևաբար նրա ցուցմունքները քրեական գործի համար չեն կարող նշանակություն ունենալ»,- Aravot.am-ի հարցին ի՞նչ գնահատական կտա երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսի նստավայրում, 2013 թվականի հունիսի 2-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստին, այսպիսի տեղեկություն հայտնեց Բուդաղյանների փաստաբան  Հայկ Ալումյանը:

Նա հեգնեց, թե «Փաստորեն, քնելը պաշտպանական  շատ արդյունավետ միջոց է, ուստի փաստաբանական դպրոցում իմ բոլոր ունկնդիրներին ասելու եմ, որ իրենք դա լայնորեն կիրառեն»:

Հայկ Ալումյանը նաև միջնորդություն է ներկայացրել գործով երկու քննիչներին հրավիրել դատարան և հարցաքննել, ինչը բավարարվել է. «Միջնորդել եմ նրանց հրավիրել իրենց թույլ տված սխալների ու խախտումների համար, քանի որ դա օրենքի պահանջն է: Ուստի մայիսի 13-ի նիստին երկու քննիչները, ինչպես նաև Սուրիկ Խաչատրյանի վարորդը պիտի գան հարցաքննվելու»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Հայկ Ալումյանը դատարանում բողոք էր ներկայացրել, որ գործի նյութերում չկան դատարանի համապատասխան որոշման կատարումները. օրինակ՝ դատարանը որոշում է կայացրել երեսուն օր շարունակ լսել ու ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղևոնդյանի, ազգականներ Վիտալի Մուրադյանի, Մանվել Մանիցյանի հեռախոսազանգերը, մինչդեռ դրանց վերծանումները չկան գործի նյութերում: Դատախազ Կարեն Հարությունյանի պնդմամբ` այդ որոշումը պարզապես չի կատարվել, քանի որ ԱԱԾ-ն տեխնիկական խնդիրներ է ունեցել: Ուստի պարոն Ալումյանը ԱԱԾ-ին միջնորդել է, որ դատարան ներկայացնի, թե այդ ինչ տեխնիկական պատճառներ էին, որ այդ մարդկանց հեռախոսազրույցները հնարավոր չի եղել լսել ու ձայնագրել:

Հայկ Ալումյանը այս առիթով նշեց. «Երևի իրենց ձայնագրիչը այդ օրերին փչացա՞ծ է եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930