Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է պատասխանատուներին հավաքենք բերենք ԱԺ եւ բոլորից հաշիվ պահանջենք». Թեւան Պողոսյան

Ապրիլ 30,2015 13:14

ԱԺ-ում շարունակվում է Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի վավերացման հարցի քննարկումը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն անդրադարձավ վարկին՝ ասելով, որ մինչ այս որեւէ մեկը սխալ հաշվարկի, անարդյունավետ ծախսելու համար չի պատժվել, պատասխանատվության չի ենթարկվել ու հիմա նոր վարկ ենք վերցնում 270 մլն դոլար՝ չգիտենք էլ՝ այդ գումարն ամբողջությամբ ծախսվելո՞ւ է, թե՞ չէ:

Հիշեցնենք, որ երեկ նիստում էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն ասաց, որ դեռ պետք է հաշվարկներ արվեն, մետաղն ուսումնասիրեն, նոր կկարողանան ասել, թե որքան գումար է անհրաժեշտ, բայց ամրագրել են 270 մլն դոլար նախնական ծախս:

Ըստ Թեւան Պողոսյանի, էներգետիկ ոլորտն ամենամեծ վարկ վերցրած ոլորտներից է եւ անընդհատ խոսում ենք, որ եթե վարկ չվերցնենք, ոլորտը չի պահպանվելու. «Ե՞րբ ենք խոսելու ոլորտի զարգացումից, ոչ թե պահպանումից:

Թեւան Պողոսյանն ասաց, որ ատոմակայան ունենալը անվտանգություն է տարածաշրջանում, քո հետ հաշվի են նստում, կարող ենք ատոմային զենք արտադրել, բայց 23 տարի չարաշահում են անվտանգության հարցը. «Չեմ ուզում կոպիտ հնչի, բայց երեւի ժամանակն է եկել, որ այդ ոլորտի, համակարգի բոլոր պատասխանատուները՝ 1991-2015-ին պաշտոնավարած, մի օր հավաքենք բերենք ԱԺ եւ բոլորից հաշիվ պահանջենք՝ արած ծրագրերի համար»:

Թեւան Պողոսյանը չգիտի ինչպես արվել եւ ինչպես քվեարկել, մի կողմից ուզում է կողմ լինի, բայց մյուս կողմից վստահ չի, թե ինչպես է ծախսվելու 270 մլն դոլարը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930