Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիայի՝ ԵՄ-ի հանդեպ հավակնությունները բարդանում են. Reuters

Ապրիլ 30,2015 13:11

Թուրքիայի արձագանքը Եվրոպական այն երկրներին, որոնք 1915 թվականի դեպքերը անվանում են Հայոց ցեղասպանություն, կբարդացնեն Անկարայի հավակնությունները՝ անդամակցելու Եվրոպական միությանը։ Այս մասին, ըստ «Reuters»-ի, ասել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը (լուսանկարում)։

Հիշեցնենք, որ Թուրքիան կշտամբել է ԵՄ անդամներ Գերմանիային եւ Ավստրիային այն բանի համար, որ այդ երկրների խորհրդարաններն այս ամիս 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձեւերում օգտագործել են «ցեղասպանություն» բառը։

Յոհաննես Հանը նշել է, որ Անկարայի «շատ կտրուկ» արձագանքը պետք է հաշվի առնել հունիս ամսին տեղի ունենալիք ընտրությունների համատեքստում։ «Սա կարող է բավականին տարածվել երկրի եւ բնակչության որոշ մասերում։ Բայն այն, ինչն ինձ անհանգստացնում է, երկարաժամկետ հետեւանքներն են։ Հակաեվրոպական եւ հակաարեւելյան դիրքորոշման տնկված սերմերը այսօրվա տեսանկյունից ԵՄ մուտքը շատ են դժվարացնում»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930