Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրումը ՀՀ-ում չի պատժվում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 30,2015 12:57

Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակում լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքին իրավապահները դեռեւս որեւէ կերպ չեն արձագանքել, ինչպես եւ չէին արձագանքել հենց միջադեպի ժամանակ՝ ականատես լինելով դրան:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը՝ գնահատելով  իրավապահների անտարբերությունը, ասաց. «Ես համոզված եմ, որ այդ միջադեպը պետք է արժանանար իրավապահների ուշադրությանը նույնիսկ այն պարագայում, երբ լրագրողները հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել։ Դեպքի մասին հրապարակումներ են եղել, նաեւ մեր հայտարարությունն է եղել։ Մենք իրավապահների ուշադրությունն ենք հրավիրել այդ միջադեպի վրա։ Այս ամենը բավարար է գործ հարուցելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Բայց, անկեղծ ասած, ես նաեւ հաշվի եմ առնում, որ այդ օրերին 100-ամյակի միջոցառումներն էին ընթանում, նաեւ տարբեր տեսակի ընդունելություններ էին տեղի ունենում, ինչը հանրության ուշադրությունը մի քիչ շեղեց մեր խնդիրներից, այդ թվում եւ լրագրողների նկատմամբ բռնության դեպքից»։

Մելիքյանը նշեց, որ լրագրողների աշխատանքի խոչընդոտման մեջ միտում է տեսնում, քանի որ ստացվում է, որ ՀՀ-ում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրումը ՀՀ-ում չի պատժվում. «Դա վտանգավոր է։ Լրագրողական հանրությունը պետք է ընդդիմանա դրան։ Քաղաքական իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցին, քանի որ միջազգային կազմակերպությունները նշում են, որ եթե իրավապահ մարմինները չեն բացահայտում նման դեպքերը, դրա տակ քաղաքական պատճառներ կան։ Կարծում եմ, որ այդ հարցը պետք է տաք պահել»։

Մելիքյանը նշեց նաեւ, որ ինքը համաձայն չէ այն երեւույթի հետ, երբ տուժող լրագրողները ձեռնպահ են մնում դիմել իրավապահներին. «Եթե մեղավորները գոնե այդ քաշքշուկի մեջ չլինեն, չգնան եւ բացատրություն չտան իրավապահ մարմիններին, անպատիժ մնան եւ որեւէ արձագանք չլինի, էլ ավելի կլկտիանան, եւ հետո դրա որեւէ հետեւանքի մասին խոսելը արդեն ավելորդ կդառնա»։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930