Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Վիրահատությունները անպայման պետք է վիդեոյով նկարահանվեն»

Ապրիլ 30,2015 12:54

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց եւ ամբողջությամբ ընդունվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ 110 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Այսուհետեւ, ըստ օրինագծի, առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական հմտությունների շարունակականությունն իրականացնելու համար ներդնել հավաստագրման համակարգ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մինչ քվեարկությունն ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու, բայց եթե այն համակարգը, որով մենք պետք է սրանից հետո բժիշկներին գնահատենք եւ գնահատականի մեջ չի ներառվելու առողջապահական ծառայություն ստացող մարդու կարծիքը, եթե մենք այդ քայլը չենք անելու, այս օրենքը խանգարելու է շուկային եւ աղավաղելու է. «Վիրահատությունները անպայման պետք է վիդեոյով նկարահանվեն, դրվեն: Եթե փոփոխությունը չարվի, այս ամենը դառնալու է թեժ քննարկման առարկա»:

Արա Բաբլոյանը, ի պատասխան Հրանտ Բագրատյանի՝ գլխով արեց՝ համաձայնելով նրա հետ:

Քվեարկության դրվեց նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը եւ ընդունվեց ամբողջությամբ՝ կողմ 104, դեմ 5 եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930