Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանին չի հաջողվի խուսափել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 30,2015 12:50
elenergia

Հայաստանին, ըստ էության, հաջողվեց խուսափել գազի ներքին սակագների բարձրացումից։ Հակառակ դրան, հազիվ թե նույնը կրկնվի էլեկտրաէներգիայի դեպքում։ Դրա վկայությունն է այն, որ արտադրող կայանները սկսել են հանդես գալ հոսանքի սակագները բարձրացնելու առաջարկությամբ։

Դատելով «Գազպրոմի» նախագահի հայտարարությունից՝ Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել։ Գործող 189-ից այն կդառնա 165 դոլար։ Սրանով անշուշտ լուծվում է շատ կարեւոր խնդիր. մատակարարվող գազի գնի նվազեցումը թույլ կտա առնվազն խուսափել ներքին սակագների բարձրացումից։

Չնայած նրան, որ Հայաստանը եւ Ռուսաստանը գազի գինը հինգ տարի անփոփոխ պահելու վերաբերյալ համաձայնության էին եկել 2013թ. վերջին, ինչը ենթադրում է նաեւ ներքին սակագների կայունություն, այնուհանդերձ ազգային արժույթի արժեզրկումը մեծացրել է ճնշումը ներքին սակագների վրա։ Խնդիրը կապված է հատկապես փոքր բաժանորդների հետ, որոնց համար սակագները հաշվարկված են դրամով։

Ազգային արժույթի արժեզրկման հետեւանքով, ինչպես վստահեցնում են գազամատակարար ընկերության ղեկավարները, «Գազպրոմ-Արմենիան» սկսել է վնասներ կրել։ Դրանից հնարավոր է խուսափել ներքին սակագների բարձրացման կամ ներմուծման գնի նվազեցման ճանապարհով։

Ընտրվեց երկրորդ տարբերակը։ Մի քանի ամիս շարունակվող բանակցություններից հետո, կարելի է ասել, հաջողվեց խուսափել գազամատակարարման ներքին սակագների բարձրացումից։ Թեեւ դեռեւս կարծես հստակեցված չեն այն ժամկետները, թե երբվանից է «Գազպրոմը» պատրաստվում Հայաստանին գազ մատակարարել նոր սակագնով, այնուհանդերձ դա այլեւս այնքան էլ էական չէ։

Ակնկալվում է, որ ներմուծվող գազի գնի իջեցումը թույլ կտա փակել «Գազպրոմ-Արմենիայի» կորուստները։ Կոպիտ հաշվարկներով, դրա շնորհիվ ընկերությունը ներմուծվող գազի դիմաց պակաս կվճարի առնվազն 33-35 մլն դոլար։ Սակայն իհարկե, միայն դրանով չեն սահմանափակվի «Գազպրոմ-Արմենիայի» եկամուտները։

 

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930