Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Հանցագործը չի կարող ներողություն խնդրել ու գնալ» (Տեսանյութ)

Ապրիլ 30,2015 12:39

Ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը`Թուրքիայի հետ հետագա հարաբերություններում, ի՞նչ պահանջներ պետք է ներկայացնի, մանավանդ, հայտնի է, որ այժմ իրավական փաթեթ է նախապատրաստվում: Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց, որ թեեւ պաշտոնական Երեւանը միշտ խոսել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների մասին, սակայն, հասկանալի է, որ պահանջատիրության խնդիրը միշտ է մեր օրակարգում եղել է ու թե ի՞նչ ձեւակերպում կստանա դա`բանակցությունների խնդիր է:

Իսկ մինչ այդ, մեր զրուցակիցն ասում է`պետք է ապրենք, զարգանանք ու հզորանանք. «Մեզ հզոր Հայաստան է պետք»:

Նրա կարծիքով, պետք է հետեւողականորեն շարունակել աշխարհում Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դատապարտման, ժխտողականության դեմ պայքարը`միաժամանակ ստեղծելով մի դաշտ, որտեղ դաստիարակելով եւ կրթելով Հայոց Ցեղասպանության մասին, նպաստենք նաեւ նմանատիպ դեպքերի կանխարգելմանը:

Թեւան Պողոսյանն այս պահին, պահանջատիրության առումով, ճիշտ է համարում, որ եւ Հայաստանում եւ աշխարհում կան տարբեր հայկական խմբեր, որոնք փորձում են իրավական փաստաթղթեր ձեւավորել եւ ներկայացնել Թուրքիային: Նա այն կարծիքին չէ, որ հանցագործը կարող է ներողություն խնդրել եւ գնալ:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930