Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորված լինելը որքանո՞վ է շաղկապված իրենց քաղաքական հայացքների հետ. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 30,2015 12:37

Հազիվ երկու տասնյակ ցուցարարները պահանջում են ազատ արձակել Շանթ Հարությունյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ կալանավորված նրանց մի քանի ընկերներին ու համախոհներին:

Արդեն մի որոշակի ժամանակ է, ինչ նրանց համակիրները միջազգային տարբեր կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին են դիմում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ հայտարարություններով: Մի խոսքով, հետեւողական ջանքեր ու կազմակերպչական քայլեր են կատարվում ցույց տալու համար, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ առաջինն այդ շարքում Շանթ Հարությունյանն ու Ժիրայր Սեֆիլյանն են:

Բայց հարց է ծագում. իսկ քաղաքական այդ ի՞նչ քայլերի, գաղափարների, հայտարարության համար են անազատության մեջ հայտնվել հիշյալ անձինք, օրինակ, Շանթ Հարությունյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը: Այսինքն՝ նրանց կալանավորված լինելը որքանո՞վ է շաղկապված իրենց քաղաքական գործունեության կամ հայացքների հետ:
Հատկապես թարմացվող «հին» պնդումների խորապատկերին, թերեւս, տեղին է այդ հարցը:

Նախ՝ նկատենք, որ ե՛ւ Շանթ Հարությունյանը, ե՛ւ Ժիրայր Սեֆիլյանը, անկախ այն բանից, թե որքան հաճախակի են նրանց անունները հոլովվում լրահոսում, աչքի չեն ընկնում համակիրների մեծ թվով եւ հասարակական առավել նկատելի շերտերի վրա ազդեցությամբ: Պարզ ասած, նրանց համակիրները փոքրաթիվ են:

Մինչդեռ նրանց համեմատ շատ ավելի մեծ թվով աջակիցներ ու համակիրներ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ղեկավարներ գրեթե ամեն օր իշխանությունների, պետության ղեկավարների հասցեին ինչ ասես, որ չեն ասում, ինչ սուր գնահատական ասես, որ չեն տալիս իշխանության գործողություններին, բայց առոք-փառոք, ամենակարեւորը՝ միանգամայն ազատ շրջում են մայրաքաղաքի փողոցներով ու հանրապետության ճանապարհներով:

Հետաքրքիր է, եթե Հայաստանում քաղաքական իրավունքների տեսանկյունից այնքան խայտառակ վիճակ է, որ երկրում անգամ քաղբանտարկյալներ կան, ինչպես հայտարարում եւ առաջին հերթին օտարերկրյա դիվանագետներին ուզում են համոզել որոշակի շրջանակներ, ապա ինչպե՞ս է, որ՝ ա) իրենք են ազատ գործում, ցույցեր անում, հայտարարություններ շրջանառում, բ) ինչպե՞ս է, որ նման «ռեպրեսիվ» պետության մեջ ոչ պակաս, անգամ առավել սուր քաղաքական հակադրություն ունեցող մյուս ուժերի ներկայացուցիչները չեն համալրում կարծեցյալ քաղաքական բանտարկյալների շարքերը:
Ավելին. եթե Ժիրայր Սեֆիլյանը քաղաքական բանտարկյալ է, այսինքն՝ քաղաքական հայացքների եւ գործունեության համար կալանավորված գործիչ, ապա ինչպե՞ս է, որ նույն նրա համակիրներն ու համախոհները ազատ հանրահավաքներ են անում, հանդես գալիս հրապարակային այլ դրսեւորումներով:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930