Նախկինում հայտնել ենք, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղի բնակիչը քարոզչական բնույթի գրությամբ օդապարուկ էր ուղարկել Հայաստան:
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանի առանձնատունը գտնվում է Նոյեմբերյան քաղաքում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարձունքի մոտ, Ադրբեջանի տարածքի դեմ-հանդիման: Ս. Բեգլարյանը հաճախ է զբոսնում բարձունքի շրջակայքում: Նա բազմիցս է տեսել, թե ինչպես են Ադրբեջանի տարածքից օդապարուկները համընթաց քամուց քշվելով՝ հասնում Հայաստանի տարածք, ընկնում Մեծ Հայրենականում զոհվածների հուշարձանի բարձունքի մոտ:
Ապրիլի 30-ին Ս. Բեգլարյանը մեզ տրամադրեց իր գտած օդապարուկը, որին, սակայն, գրություն կցված չէր: Չի բացառվում , որ օդապարուկի թռիչքի ընթացքում գրությունը պոկվել կամ ոչնչացել է : Օդապարուկի հիմքում տեղադրված է մոմակալ, որի վրա ամրացված մոմի այրման տաքությունից օդապարուկի պոլիէթիլենային թաղանթը փքվում եւ օդապարուկին օդ է բարձրացնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ