Ապրիլի 29-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 37 հասցեի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարեկ Գ.-ին, 1967 թ. ծնված Մեսրոպ Մ.-ին, 1971 թ. ծնված Սուրեն Ն.-ին և ներկայացրել 1977 թ. ծնված Աշխեն Ա.-ին:
Վերջիններս նշված վայրում քաշքշել և հարվածել են միմյանց` պատճառելով վնասվածքներ:
Բերման ենթարկվածները և Աշխեն Ա.-ն հրաժարվել են հաղորդումներ տալուց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն