Այսօր կառավարության նիստին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կրթության եւ գիտության նախարարությունից հետ պահանջեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը: Ժամանակին այդ տուն-թանգարանը պատկանել է մշակույթի նախարարությանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց Հասմիկ Պողոսյանին՝ «Բա ո՞նց եղավ, որ Աշոտյանին համոզեցիք»: Հասմիկ Պողոսյանն էլ պատասխանեց՝ «Մենք միշտ իրար համոզում ենք, ստացվում է»:
Վարչապետը արձագանքեց՝ «Վտանգավոր է: Աշոտյան, որ համոզելու բան լինի՝ քեզ դիմե՞նք»:
Կրթության եւ գիտության նախարարն էլ ասաց՝ «Եթե լինի վարչապետի հանձնարարականը, միշտ պատրաստ եմ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային