Razm.info մասնագիտացված կայքի հետազոտությունների արդյունքում հայտնի են դարձել Ադրբեջանի զինված ուժերի 97 զինծառայողների անուններ, որոնք մահացել են 2014 թվականին: Ըստ կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի՝ այս պահին սա Ադրբեջանի զինված ուժերի անցած տարվա կորուստների վերաբերյալ ամենաամբողջական եւ մանրամասն ներկայացված բաց աղբյուրն է:
«Ռազմինֆո»-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ զոհերի անվանական ցուցակը ամբողջական չէ եւ կայքին հայտնի են ամենաքիչը եւս 10 ոչ մարտական կորուստների մասին:
Սույն թվականի ապրիլի 29-ի դրությամբ Razm.info կայքի մասնագետները գիտեն 2014 թվականի հունվարի 1-ից, դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի բանակի եւ այլ ուժային կառույցների 97 զոհերի անունները եւ այլ անձնական տվյալներ: Նրանց մեկ երրորդը (33 հոգի) մարտական պայմաններում են զոհվել, 67-ը՝ ոչ մարտական, իսկ եւս 2 հոգու մահվան պատճառները դեռ հայտնի չեն:
Մահացածների 15-ի անունները, ըստ Կարեն Վրթանեսյանի, պաշտոնապես չի հաղորդվել եւ չի հաստատվել նրանց մահը: Razm.info-ն այդ մարդկանց վերաբերյալ տեղեկատվություն հավաքել է ընդդիմադիր մամուլից կամ սոցիալական ցանցերից, բլոգերից եւ ֆորումներից:
Կարդացեք նաև
Կայքի համակարգողը նաեւ նշում է, որ այս իրավիճակը օգոստոսյան կորուստներից հետո բանակի եւ Հայաստանի հետ սահմանամերձ շրջանների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման սահմանափակման ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած գործողությունների սպասված եւ տրամաբանական հետեւանքն է:
Հետազոտությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ