Լրահոս
Օրվա լրահոսը

Կառաջարկեն գումարել արտահերթ նիստ

Ապրիլ 30,2015 12:09

ՀՀ կառավարությունը առաջարկ կներկայացնի ԱԺ նախագահին՝ 2015 թվականի մայիսի 5-ին, ժամը 12:00-ին գումարել արտահերթ նիստ: Այս մասին որոշման նախագիծ հաստատվեց այսօր, կառավարության նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով արտահերթ նիստի օրակարգում տեղ կգտնի նաև «Առևտրի ծառայությունների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում էր, որ 2015 թվականի ապրիլի 30-ից դրոշմապիտակներով պետք է պիտակավորվեն վիտամինները, պատվաստանյութերը, դեղերը, օծանելիքը և այլ ապրանքներ:

«Դեռ աշխատանքներ կան կատարելու, գտնում եմ, որ պետք է մեկ ամիս հետաձգենք և ապրիլի 30-ը տեղափոխել հունիսի մեկով: Ես կարծում եմ, դա հնարավորություն է ՓՄՁ-ին, ովքեր ունեն ձեռք բերված ապրանքներ, բայց փաստաթղթեր չունեն: Պետք է հնարավորություն տանք, որպեսզի ՀՀ ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի»,- նշեց Հ. Աբրահամյանը:

Նա նաեւ հանձնարարեց նախարարությանը՝ օրենքի փոփոխություն առաջարկել, սահմանել դրոշմապիտակավորման նոր կարգ և այն ընդգրկել արտահերթ նստաշրջանում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ օրակարգում ընդգրկված կլինի 12 օրենսդրական նախագիծ և 5 միջազգային պայմանագիր:

Նելի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930