Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը եւ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Թեման՝ ինչ ենք մենք պահանջում թուրքերից:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
* Իսկ ո՞վ է պահանջողը; Ով է հանդես գալու հայցվորի դերում, Հայաստանի Հանրապետությո՞ւնը, առանձին կազմակերպություննե՞ր, Սփյուռքի կառույցնե՞ր. Ո՞վ է հանդիսանում 1,5 միլիոն զոհերի ու մյուս փրկվածների իրավահաջորդը;
* ՀՀ ունի՞ իրավական (նաև բարոյական) հիմքեր՝ ներկայացնելու Ցեղասպանության զոհերի, փրկվածների ու նրանց ժառանգների շահերը:
* Դա պիտի լինի ինչ-որ միասնական պահանջ, թե ամեն ընտանիք, եթե ունի պահպանված փաստաթղթեր ինքն իր հարցերով պիտի զբաղվի;