Վճռաբեկ դատարանը որոշել է վարույթ չընդունել «Հրապարակ» օրաթերթի և Ilue.am կայքի ներկայացուցիչների բողոքը։ Երեկ այս մասին տեղեկացրեց «Հրապարակ» օրաթերթի շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչ միջնորդությունը լրատվամիջոցներին տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն պարտավորեցնելու մասին։
– Պարոն Զեյնալյան, ի՞նչ եք պատրաստվում անել, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմե՞ք։
– Այո, պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և նաև պատրաստվում ենք վիճարկել կիրառված դրույթների սահմանադրականությունը։
– ՄԻԵԴ-ը նախկինում դիրքորոշում արտահայտե՞լ է այսպիսի գործերով։
Կարդացեք նաև
– Հայաստանի մասնակցությամբ այդպիսի գործ չկա քննված, բայց կարծում եմ, որ գանգատներ ներկայացված եղել են, սակայն դեռևս չունենք այդպիսի գործ։ Բայց Եվրոպական դատարանն այս իրավունքի վերաբերյալ բավականին հարուստ նախադեպային փորձ ունի, շատ դատական ակտեր ունի և բազմազան կերպով անդրադարձել է այս հարցին, ու մենք, նաև հղում կատարելով այդ դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումներին, պահանջում էինք, որպեսզի առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի դատական ակտերն անվավեր ճանաչվեն։ Սակայն ո՛չ վերաքննիչ դատարանն անդրադարձավ դրան, ո՛չ էլ վճռաբեկ դատարանը։ Այսինքն՝ նախադեպային իրավունքը շատ հաստատ է, կայուն է, այն միջամտությունը, որ իրականացվել է այդ երկու լրատվամիջոցների իրավունքներին, հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում