Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության անդամները որոշել են օգնել զինվորին

Ապրիլ 30,2015 11:56

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը որոշել է օգնել զինվորական պարտականությունները կատարելիս վիրավորած Գեւորգ Եղիազարյանին: «Գեւորգ Եղիազարյանը արտերկրում բուժում է ստացել, իսկ քաղաքացիները դրամահավաք էին իրականացրել: Մենք ողջունում ենք այդ քայլը, եւ ես ու կառավարության անդամները որոշել ենք աջակցել Գեւորգին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Իսկ թե կոնկրետ որքան գումար են հատկացնելու՝ կառավարության նիստում չմանրամասնվեց:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական շփման գծում 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ծանր վիրավորում ստացած Գևորգ Եղիազարյանի բուժման առաջին կուրսի համար 70 հազար դոլար  վճարել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, բայց արտերկրում վերականգնողական բուժման համար անհրաժեշտ 56 հազար դոլարը չէր կարողացել տրամադրել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930