Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գազի գինը կարող է նվազել նաեւ սպառողների համար. «168 ժամ»

Ապրիլ 30,2015 11:43

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը փորձեց պարզաբանել, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է հայտարարվում գազի գնի զեղչման մասին, եթե այն չի իջնում սպառողի համար։ Տնտեսագետը նախ՝ ընդգծեց, որ պետք է վերջ տալ խոսակցություններին այն մասին, թե գազի գինն իջնում է սահմանի վրա, որովհետև սպառողներին չի հետաքրքրում, թե Հայաստանի սահմանի վրա գազն ինչ գին ունի, քանի որ սպառողները վճարում են այնքան, որքան պաշտոնական սակագինն է՝ 156 դրամ՝ մեկ խորանարդ մետրի համար։ «Սահմանի վրա կիջնի՞, թե՞ չի իջնի, մեզ համար որևէ նշանակություն չունի։ Մենք մի իրավիճակում ենք հայտնվել, որտեղ գազ արդյունահանողը, տեղափոխողը, մեր տուն հասցնողը, ծառայությունների ներքին ցանցի սպասարկողը մեկ ընկերություն է, որը կոչվում է «Գազպրոմ»։ Մնացած բոլոր բացատրությունները կամ հայտարարությունները, թե սահմանի վրա գազն իջնում է, մեզ համար երկրորդական նշանակություն են ձեռք բերում։ Այս ամենը ես ընկալում եմ՝ որպես միտումնավոր շփոթ, որպեսզի մենք սկսենք այլ ուղղությամբ մտածել, թե Ռուսաստանն ամենաէժան գազն է վաճառում Հայաստանին։ Բայց նորից եմ կրկնում, որ մեզ համար որևիցե նշանակություն չունի, թե սահմանի վրա գազն ինչ գին ունի»,- պարզաբանեց Վահագն Խաչատրյանը։

Անդրադառնալով ռուսաստանցի տնտեսագետների պնդումներին, թե հայաստանյան ներքին շուկայում գազի գնի համար պատասխանատու է ՀՀ կառավարությունը՝ Վահագն Խաչատրյանն ասաց, որ ճիշտ են ասում ռուս մասնագետները, եթե ասում են, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է, որովհետև, ի վերջո, գազի սակագինը սահմանվում է Հայաստանում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ «Գազպրոմի» ներկայացրած փաստաթղթերի հիման վրա։

Սակայն, տնտեսագետի վստահեցմամբ, այդ փաստաթղթերի վերլուծությունից հետո հեշտությամբ կարելի է եզրահանգել, որ գազի գինն իջեցնելու մեծ հնարավորություն կա, ինչի մասին խոսեցին ԱԺ գազային հարցերով հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ «Այսինքն՝ երբ խորը վերլուծության ենք ենթարկում հիմնավորումները, ըստ որոնց՝ սակագինը սահմանվում է այն գնի հիման վրա, ինչ այսօր մենք վճարում ենք, իրականությանը չեն համապատասխանում։ Այսինքն՝ կան ծախսեր, որոնք կարելի է կրճատել։ Օրինակ՝ վերցնենք աշխատողների թիվը, որոնք, չգիտես՝ ինչու, վերջին երեք տարվա ընթացքում ավելացել են հազարով, միջին աշխատավարձ, որը հայաստանյան միջին աշխատավարձից, այդ թվում՝ նաև ոչ բյուջետային միջին աշխատավարձից, բարձր է՝ 229 հազար դրամ։ Այսինքն՝ ի՞նչ չափանիշներից ելնելով է դա ընդունվում՝ որպես հիմք, և ձևակերպվում՝ որպես ծախս։ Ես այլ ծախսեր ևս կաղող եմ թվարկել, որոնց հիման վրա ապացուցվում է, որ գազի գինն իսկապես կարող է ցածր լինել սպառողներիս համար»,- նշեց Վահագն Խաչատրյանը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930