Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծխախոտային ընկերությունները կաշառում են խանութներին. վարչական վարույթ է հարուցվել

Ապրիլ 30,2015 11:15
cxaxot

Այսօր՝ մայիսի 30-ին կայացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի որոշմամբ, մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման առնչությամբ «Գրանդ Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հանդեպ հարուցվել է վարչական վարույթ:

Առկա տեղեկատվության համաձայն, տեղական ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտել շուկայի մյուս մասնակիցների կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի իրացմանը: Վերոնշյալ ընկերությունները մանրածախ առևտրի օբյեկտներին առաջարկում են որոշակի պայմաններ՝ որպեսզի վերջիններս հրաժարվեն շուկայում գործող այլ ընկերությունների ներմուծած և արտադրված ծխախոտի իրացումից:

Օրինակ, խանութներին տրամադրում են թանկարժեք նվերներ՝ պայմանով, որպեսզի վերջինները հրաժարվեն վաճառել այլ ընկերությունների արտադրանքը: Արդյունքում ծխախոտ արտադրող և ներմուծող մյուս ընկերությունները կարող են հայտնվել անհավասար մրցակցային պայմաններում: Միաժամանակ, նման վարքագիծը կարող է խոչընդոտել շուկայում նոր մրցակիցների հայտնվելուն՝ դրանով իսկ խաթարելով մրցակցային միջավայրը:

ՀՀ ՏՄՊՊՀ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930