Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ի զեկույցը կրում է որոշակի քաղաքական ազդեցություններ. «Ժողովուրդ»

Ապրիլ 30,2015 11:11

Թեեւ զեկույցում նշված է, որ Հայաստանի լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան Թուրքիայինը կամ Մեքսիկայինը, եւ անհամեմատ ավելի ազատ են, քան Ադրբեջանի կամ Ռուսաստանի լրատվամիջոցները, այնուհանդերձ, տեսանելի է, որ Freedom House-ի զեկույցը կրում է որոշակի քաղաքական ազդեցություններ: Իհարկե, Հայաստանի լրատվամիջոցների ազատության հետ կապված զեկույցում առկա դիտարկումները միանգամայն համարժեք են եւ տեղին, սակայն հարց է, թե որքանով է ներկայացված ցուցանիշը անաչառ՝ ի համեմատ, օրինակ, մեր հարեւան Վրաստանի, որին վերապահված է տարածաշրջանում միակ «մասամբ ազատ» երկիրը լինելու պատիվը։

Եթե ազատության մակարդակը դիտարկում ենք բացառապես տվյալ երկրի իշխանություններին քննադատելու հնարավորության տեսանկյունից, ապա, ինչ խոսք, Վրաստանում վիճակը տեսանելիորեն բարվոք է, հատկապես հեռուստատեսային դաշտում։ Սակայն եթե մենք փորձենք այդ երկրի «մասամբ ազատ» մեդիայում փնտրել, օրինակ, վրաց եկեղեցու քննադատության կամ ազգային փոքրամասնությունների շահերի ոտնահարման թեմաներով հրապարակումներ, ապա կտեսնենք, որ դրանք այնքան սակավաթիվ են եւ լղոզված, որ հավասարազոր են չլինելուն։ Գաղտնիք չէ, որ երբ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, այդ երկրի օրինապահ քաղաքացիներ են, փորձում են իրենց իրավունքների ոտնահարման հարցը բարձրացնել վրաց մամուլում, լավագույն դեպքում բախվում են քողարկված, սակայն ամուր պատնեշի, իսկ առավել հաճախ՝ արժանանում «սեպարատիստներ» պիտակին նույն այդ ազատ մամուլի կողմից։

Որքան էլ քննադատենք ՀՀ իշխանություններին մամուլը վերահսկելու հաջողված եւ անհաջող փորձերի համար, այդուհանդերձ, դժվար է համաձայնել, որ Հայաստանի եւ Վրաստանի մեդիադաշտի ազատությունների միջեւ տարբերությունն այդքան մեծ է՝ մենք 135-րդ տեղում ենք, Վրաստանը՝ 93–րդ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930