Հայաստանի խորհրդարանում երեկ քննարկվել է հերթական արտաքին վարկի հարցը, որը ևս 270 միլիոն դոլարով ավելացնելու է Հայաստանի առանց այդ էլ ՀՆԱ կեսին հասնող ավելի քան 4 միլիարդ դոլարի արտաքին պարտքը: Խոսքը Ռուսաստանի Դաշնությունից ստանալիք 270 միլիոն դոլար վարկի մասին է, որը պետք է ծառայի հայկական գործող ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելուն: Ատոմակայանի շահագործման ժամկետը ավարտվում է 2016 թվականին, սակայն համարժեք հզորությունների պակաս ունենալու պայմաններում Հայաստանը որոշել է երկարաձգել շահագործման ժամկետը տասը տարով: Ահա այդ աշխատանքները ֆինանսավորելու համար էլ Ռուսաստանից վարկ են վերցնում՝ 270 միլիոն դոլար:
Խորհրդարանը երեկ դեռ չի հասցրել քվեարկել նախագիծը, սակայն կասկած չկա, որ այն հաստատվելու է, քանի որ Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ է` փորձում էին Ռուսաստանից ստանալ այդ վարկի համաձայնությունը: Այս հարցի խորհրդարանական քննարկումը խորհրդանշորեն համընկավ հայկական սփյուռքին ուղղված սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչի հետ՝ բերել և հայկական բանկերում յուրաքանչյուրը 1000-ական դոլարի հաշվեհամար բացել: Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար վերցվող 270 միլիոն դոլարի վարկն ու սփյուռքի նախարարի «բանկային» կոչը շատ խորհրդանշորեն են գալիս միմյանց դեմ:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում