Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բնակարաններ հասնող գազի սակագինը բոլորովին չի փոխվի. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 30,2015 10:46

Մինչ այժմ, Ռուսական «Գազպրոմը» Հայաստանին գազ էր մատակարարում 1000 խորանարդ մետրը 189 դոլարով։ Այդ գնով գազը ստանում էր նույն «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Վերջինս իր ստացած գազը սպառողներին, մասնավորապես՝ բնակչությանը մատակարարում էր 1000 խմ-ն 156 հազար դրանով։ Այս 156 հազար դրամի մեջ 189 դոլարը բուն գազի գինն է։ Երբ դոլարը արժեր 415 դրամ, այդ 189 դոլարը հավասար էր 78 հազար 400 դրամի։ Ստացվում է, որ մեր վճարած 156 հազար դրամի մեջ 78 հազար 400 դրամը բուն գազի գինն էր, իսկ մնացածը 77 հազար 600 դրամը, այդ գազը մեր տուն հասցնելու գինն է:

Հիմա մեկ դոլարը արժե մոտ 475 դրամ։ Իսկ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը նվազելու է մոտ 35 դոլարով եւ կազմելու է 165 դոլար։ Կատարենք նույն հաշվարկը եւ կստանանք մի հետաքրքիր, չափազանց հետաքրքիր պատկեր։ Հիմա, երբ մեկ դոլարի գինը 475-476 դրամ է, 165 դոլարը արժե մոտ 78 հազար 400 դրամ։ Այսինքն՝ ճիշտ եւ ճիշտ այնքան, որքան արժեր 189 դոլարը մեկ տարի առաջ։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մեր բնակարաններ հասնող գազի սակագինը բոլորովին չի փոխվի, որովհետեւ չեն փոխվելու այդ սակագնի բաղադրիչները դրամով արտահայտված՝ բուն գազի գինը եւ այդ գազը մեր բնակարաններ հասցնելու գինը։ Այսինքն՝ անկախ Հայաստանին մատակարարվող գազի գնից, այդ գազը մեր բնակարաններ հասցնելու համար մեզանից վերցնում էին եւ վերցնելու են 77 հազար 600 դրամ, քանի որ այս առումով ոչինչ չի փոխվել։

189 դոլարից 165 դոլար դարձած գազը դրամով արտահայտված կրկին 78 հազար 400 դրամ է, ինչպես նախկինում, քանի որ դրամը արժեզրկվել է։ Այս երկու բաղադրիչները իրար գումարելով ստանում ենք ուղիղ 156 հազար դրամ։ Այսինքն՝ գազի սակագինը չի փոխվելու եւ մնալու է 156 հազար դրամ։,

Ակնհայտ է, որ գազի նոր գնի շուրջ բանակցելիս հաշվի չի առնվել այդ գնի տնտեսագիտական կողմը։ Այսինքն՝ հաշվի չի առնվել, թե որքան է կազմում այդ գազը արդյունահանելու, այն Հայաստան տեղափոխելու ինքնարժեքը, այդ գործում ներառված տնտեսվարողների շահույթները, հարկերը, գազի միջազգային գինը…

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930