Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին ազատելու. «Հրապարակ»

Ապրիլ 30,2015 10:35

Ժամանակը չէ՞, արդյոք, Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին ազատելու։ Կարծում ենք՝ ժամանակն է, մանավանդ, որ նրանք քրեորեն դատապարտելի որեւէ բան չեն արել, իսկ անհիմն կերպով նրանց փակի տակ պահելն օրեցօր ավելի ու ավելի է քաղաքականացվում, ինչը ոչ իշխանություններին, ոչ ժողովրդին եւ ոչ էլ Հայաստանով զբաղվող կազմակերպություններին է պետք։ Առանց այն էլ 2015 թվականի ընթացքում Հայաստանը մանրադիտակի տակ է լինելու, իսկ եվրոպական կառույցներում, ի դեմս մեր որոշ պատգամավորների, Հայաստանին մարդու իրավունքների գծով մրոտողների պակաս չունենք։ Լեւոն Զուրաբյանը, օրինակ, հասցրել է դրսերում զեկուցել, որ Հայաստանում լիքը քաղբանտարկյալ կա։ Ախր, ինչի՞ համար, եթե ինքդ էլ համոզված ես, որ Սեֆիլյանին ու նրա մի քանի ընկերներին փակել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ բոլորովին այլ պատճառներով։ Չմանրամասնենք։

Մենք վստահ ենք, որ մինչեւ եվրապաշտոնյաները հասնեն Հայաստան՝ Սեֆիլյանին ճաղերի հետեւում տեսնելու համար, նա ազատության մեջ կլինի։ Բայց չէինք ցանկանա, նույնիսկ, որ բանը դրան հասներ։ Տղաներին կարելի է ազատ արձակել ավելի շուտ։ Մայիսի 9-ը, մանավանդ, սարերի հետեւում չէ, իսկ եթե այդ օրը Սեֆիլյանը դրսում չլինի, ամեն ինչ վերջնականապես կփչանա։ Նկատի չունեմ տոնակատարությունը, այլ այն, որ Լեւոն Զուրաբյանը ճիշտ դուրս կգա, ու Հայաստանը քաղբանտարկյալների գծով կկանգնի Ադրբեջանի կողքին։

Իսկ ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանին, որպես շարժման, ապա նրանից զգուշանալը, ավելին՝ վախենալը, բոլորովին անտեղի է։ Մեր կյանքը շոկոլադ չէ, եւ բոլորս էլ հուզմունքի պահեր ունենում ենք։ Այսօր ՀՀ իշխանություններին չեն հայհոյում միայն ամենաալարկոտները։ Հիմնադիր խորհրդարանն էլ բացառություն չէր։ Եկան, իրենց ցույց տվեցին՝ վերջացավ-գնաց։ Էլ ի՞նչ կարիք կա չեղած տեղը քաղաքական սկանդալ հրահրելու։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930